Թե բա՝ Սևանը մաքրվում է
Սա վերջին պաշտոնական հաղորդագրությունն է։
Այ, Բայկալը՝ հա, բայց Սևանը հաստատ չէ։ Տեսնելու է դա էլ, հո ասելով չի։
Ու ինչն է անհարմար։
Երբ վարչապետի, ասել է՝ իշխանության դիրքորոշումը հակասում է անտառագողերի՝ ծառ կտրելու պատրաստակամ ու կրքոտ դիրքորոշմանը՝ էլի լավ է, ես գոհ եմ։ Բայց երբ Սևանի շրջակա բնակիչները ճանապարհ են փակում, թե՝ եկեք Սևան, մեզ բիզնեսից մի զրկեք, լճի հետ ամեն ինչ կարգին է, ու Սասուն Միքայելյանն էլ միանում է իր ողջ «ժողովրդասեր» հոգով ակցիային, թե՝ այո, լավ է... ու պաշտոնական հաղորդագրությունն էլ գալիս է, թե՝ Սևանը մաքրվում է... Շատ քիչ հույս է մնում, որ Սևանով կզբաղվեն։
Որովհետև եթե հիմա պաշտոնական դիրքորոշումը այսպիսին է՝ ջրիմուռ է, կծաղկի էլ, կպտղի էլ, անց կկենա էլ, ապա վաղը այս տեմպերով կլինի՝ ճահիճ է, հող կդառնա, կցանենք... օյ, կներեք՝ կոկորդիլոս կպահենք։
Հարցնող լինի՝ կովերը սատկում են, ժողովուրդը ուզում է ժողովրդին խաբած լինի, թե՝ եղի՞նջ են կերել։ Ինչու եք կովերին տանում Սևան թրիքելու, որ ջուր էլ խմեն, սատկեն, դուք էլ ձեր մի մատ բիզնեսի խաթեր համար մարդկանց աչքերին թոզ փչեք, թե բա՝ եղինջ։
Մենք մեզ խաբում ենք, վաղվա մասին չենք մտածում, սևանցին Սևանը չի սիրում, ու ուզում ենք, որ իշխանությունները (որ մեկն էլ լինի) մեզ սիրի ու մեր վաղվա ու ուրեմն այսօրվա մասին մտածի՞։ Չկա նման բան։ «Սևանը մաքրվում է»։
Ամոթ է, ամոթ։ Սա ինչ համահայկական մեդիտացիա է, թե՝ ամեն ինչ լավ է։
Ու, ոչ, ձայնս տաք տեղից չի գալիս։ Եռում է, եռում։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը
- Բարբարոս վերաբերմունք ենք ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ, որը ինտենսիվ ճահճացման վիճակում է․ Սեյրան Մինասյան
- Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
- «Սևանը գազանաբար խեղվել է»
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- «Պետական մակարդակով հակասևան ակցիա է իրականացվում»
- «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Սևանը հոգեվարքի մեջ է
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Նաիրա Զոհրաբյան. Սևանի հարցում չպետք է բավարարվել լալահառաչ գրառումներ անելով
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ
- Փաշինյան. Պետք է կարողանանք ի վերջո Սևանա լիճը հանգիստ թողնել
- Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում. ԲՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին