Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու
«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխման գործընթացը։
Մեկ այլ հարցի, թե նոր սպառազինության հետ կապված ի՞նչ ծագրեր կան, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող խոսել դրա մասին, բայց ռազմական անակնկալներ են լինելու»։
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։
Նախարարն ասաց, որ հետաքրքրությունը դեպի զինվորական գործ որոշակի նվազել էր, հիմա աճ են արձանագրում, որոշակի փոփոխություն է իրականացվում։
Խոսելով Զինված ուժերում մահվան դեպքերի մասին, Դ. Տոնոյանն ասաց, որ ցանկացած մեկ զինծառայողի, մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, բարոյապես ազդում է բոլորի վրա։
«Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու մեր զինծառայողի այդ հոգեվիճակը։ Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, նախաքննություն է իրականացվում»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել
- Զորամաս վերադառնալ չցանկացող զինծառայողւ կրկնակի փորձաքննություն կանցնի
- Կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ
- Ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան