Ֆրանսիայի ափերի մոտ կես դար առաջ խորտակված սուզանավ են գտել
«Միներվա» սուզանավը, որն առեղծվածային հագամանքներում խորտակվել էր Միջերկրական ծովում ավելի քան կես դար առաջ, հայտնաբերել են որոնողական գործողության ընթացքում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Որոնողական գործողությունը սկսվել էր հուլիսի սկզբին: Ավելի վաղ նա հայտարարել էր Պերլին. «Չնայած տեխնիկական առաջընթացին, այդ համակարգային գործողության ելքն անհայտ է»:
«Մենք քիչ առաջ գտանք Միներվան: Սա հաջողություն է, թեթևություն և տեխնիկական տրիումֆ: Ես մտածում եմ նավաստիների ընտանիքների մասին, որոնք այդքան երկար սպասում էին այս պահի»,- գրել է նախարարը Թվիթերում:
Դիզելային սուզանավը, որում 52 նավաստի է եղել, խորտակվել էր 1968 թվականի հունվարի 27-ին Միջերկրական ծովում՝ Տուլոնի մոտ, ընդամենը 4 րոպեում: Չնայած որոնումներին, որոնց մասնակցել է նաև հանրահայտ սուզորդ Ժակ-Իվ Կուստոն, խորտակված սուզանավի հետքերն այդպես էլ չէին հայտնաբերվել: Ենթադրվում էր, որ սուզանավը գտնվում է շուրջ երկու հազար մետր խորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում