Համայում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի արևմուտքում Համա նահանգի հյուսիսում առնվազն յոթ մարդ է զոհվել ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետևանքով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
Յոթ խաղաղ բնակիչներ, այդ թվում երկու աղջիկ, զոհվել են Համա նահանգի Նաուր Ջուրին գյուղում ավտոմեքենայի վրա հրթիռ ընկելու պատճառով։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017 թ. վերջին հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի հասնելու մասին։ Երկրի տարբեր շրջաններում շարունակվում են զինյալների կողմից կրակոցները։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչների թիրախն են եղել խաղաղ բնակչությունն ու կառույցները
- Սիրիական Ղամիշլիի հայաշատ թաղամասում պայթել է ականապատված մեքենա
- Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել
- Սիրիայում ականապատ մեքենայի պայթունից 13 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում