Արամ Վարդևանյան. ՍԴ-ի կողմից դատարանի դիմումը վարույթ ընդունելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չի կարող մնալ կալանավորված
«Երբ հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ դատարանի դիմումն ընդունվեց վարույթ, անձն այլևս չի կարող լինել կալանավորված»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ, ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը։
Իր պնդումը նա հիմնավորում է այսպես՝ կալանավորումը կիրառելու համար պետք է լինի հիմնավոր կասկած ու կալանավորման պայմանները։
«Եթե հիմնավոր կասկածն առկա չէ, այլևս չես էլ անդրադառնում կալանավորման պայմաններին։ Այս պարագայում հիմնավոր կասկածի առանցքը, մեխը հանդիսանում է Քրեական օրենսգրքի հոդվածը։ Այն հոդվածը, որը սահմանադրականության խնդիր ունի։ ՍԴ-ն վարույթ է ընդունել դատարանի դիմումը, իսկ դիմումի բովանդակությունը վկայում է այն մասին, որ 300.1 հոդվածը խնդիր ունի։ Այս պարագայում կալանավորումն առհասարակ չի կարող կիրառվել»,-մանրամասնեց փաստաբանը։
Նրա խոսքով, դատարանի դիմումը վարույթ ընդունելուց հետո Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ պահվելու ամեն օրը հանդիսանում է իրավունքի խախտում։
«Սա ոչ թե իմ մեկնաբանությունն է, այլ Եվրոպական դատարանի նախադեպից է բխում։ Մեր Վճռաբեկ դատարանի նախադեպից ու ամենակարևորը իրավունքի գերակայությունից է բխում։ Այս իրավիճակում մենք խոսում ենք, ոչ թե քրեական հետապնդման դադարեցման, այլ խափանման միջոցը փոխելու մասին»,-ասաց նա։
Վարդևանյանի խոսքով, այս պարագայում դատավորը պետք է անհապաղ նիստ գումարի, անկախ ցանկացած հանգամանքից ու նշվի, որ հիմնավոր կասկածի դադարեցում է եղել, ինչն էլ նշանակում է՝ անհապաղ ազատ արձակում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում
- Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը
- ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին
- ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան