Դավիթ Տոնոյան. Սահմանների որոշ մասերում առկա է վերահսկելի լարվածություն
«Սահմանների որոշ մասերում առկա է վերահսկելի լարվածություն, անհանգստանալու խնդիր չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Դոնոյանը։
Նրա խոսքով, զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել։
Հարցին, թե օրեր առաջ Նախիջևանի կողմից կրակել էին հայկական գյուղի ուղղությամբ, նախարարը պատասխանեց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող։ Ամեն դեպքում միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի՝ Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»։
Պատասխանելով հարցին, թե խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած օպերատիվ կապի մասի՞ն է, արդյունավե՞տ է այն, ինչպե՞ս է կապը լինում, Դ. Տոնոյանն ասաց. «Այո։ Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում։ Միջնորդված կապ է սա, խոսում ենք նշանակած պաշտոնյաների միջոցով։ Նորմալ գործընթաց է, շատ դրական գործընթաց է»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չկա
- Ելփիի ղեկավար. Վերջին շրջանում կրակոցներն ավելացել են
- Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան