Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն է խնդրել
Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն է խնդրել
Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաևը հայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա բացատրել է, որ ավելի վաղ ստացված տեղեկությունները հերքվել են նույն այդ աղբյուրի կողմից։
«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից ու մերձավորներից, նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից»,- գրել է Ռուբաևը։
Բերդիմուհամեդովը հանրության մեջ չի երևացել 10 օր՝ մինչև արձակուրդը։ Ավելի վաղ քաղաքագագետն ասել էր, որ նախագահի մահվան մասին իրեն ասել են Աշգաբադում աշխատող գործարարները՝ հղում անելով հատուկ ծառայություններում աշխատող իրենց ծանոթներին։ Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատունը նախագահի մահվան մասին լուրը բացարձակ սուտ է անվանել։ Երկրի քաղաքական շրջանակների աղբյուրը հաղորդել է, որ նախագահը մեկնել է Գերմանիա հիվանդ մորը տեսակցելու, որն արդեն 10 օր ծանր վիճակում է ու գամված է անկողնուն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում