Ստենդափ-կատակերգուն մահացել է բեմում
Հնդիկ ստենդափ-կատակերգու Մանջունաթհ Նայդուն մահացել է Դուբայում ելույթի ժամանակ։ Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նայդուն ելույթ է ունեցել շոուի ավարտին։ Հանկարծ նա հանդիսատեսին ասել է, որ լավ չի զգում, նստել է բեմին դրված նստարանին։ Մի քանի ակնթարթ անց նա ընկել է։ Հանդիսականների մեծ մասը մտածել է, որ դա շոուի մաս է, սակայն արդեն մեկ-երկու րոպեից բեմ են վազել հյուրանոցի աշխատակիցները, որտեղ կայացել է ելույթը։ Նրանք փորձել են վերակենդանացնել 36-ամյա դերասանին։ Նույնը փորձել են անել դեպքի վայր ժամանած բժիշկները։
Նայդուն պրոֆեսիոնալ ստենդափով զբաղվում էր 5 տարի։