Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:
Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվել է այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:
Հարակից հրապարակումներ`
- Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
- Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանը՝ Արա Աբրահամյանին
- Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան