Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները
Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի Կազմկոմիտեն ներկայացրել է ավելի քան 110,000 անդամից կազմված անձնակազմի և կամավորների համազգեստերը, որոնք Խաղերի ընթացքում կողջունեն և կաջակցեն հանդիսատեսին, մարզիկներին և մյուս այցելուներին:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ համազգեստները պատրաստված են «շնչող» կտորից, որը նաև պաշտպանում է շոգից: Դրանք նաև ջրակլանող են և շուտ չորացող: Իսկ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում տաբատը կարող է դառնալ շորտեր: Համազգեստի կտորը պատրաստված է վերամշակված պոլիեսթերից և բուսական հումքից: Իսկ համազգեստի կոշիկները ներկված են հատուկ ներկով, որի համար օգտագործվել է մինիմալ քանակությամբ ջուր:
Համազգեստները երկու տեսակի են` նախատեսված քաղաքային և սպորտային կամավորների համար: Քաղաքային կամավորների համազգեստը Տոկիո-2020-ի վանդակավոր խորհրդանիշի կրկնօրինակն է: Դրա մուգ կապույտ և սպիտակ նախշերը հեշտ ճանաչելի կդարձնեն կամավորներին Տոկիոյի փողոցներում: Սպորտային կամավորների համազգեստի վրա նույնպես պատկերված է Խաղերի խորհրդանիշը:
Համաձայն Տոկիո-2020-ի կարգախոսի` «միասնություն բազմազանության մեջ»` համազգեստն այնպես է նախագծված, որ այն կարող են կրել տարբեր սեռերի, տարբեր տարիքի և ֆիզիկական կառուցքվածքի մարդիկ:
Չնայած քաղաքային և սպորտային համազգեստերը տարբերվում են, դրանք ունեն նմանություններ՝ ցույց տալու անձնակազմի բոլոր անդամների և կամավորների միասնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո-2020. Վաճառքի առաջին փուլում ճապոնացիները գնել են 3.22 միլիոն տոմս
- Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղները հավաքվել են
- Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլի հայտերի ընդունումն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա