«168 Ժամ». ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության ավելացմանը, ասել է. «Եվրոպական միությունն աջակցություն է տրամադրում կոնկրետ աշխատանք իրականացնելու համար։ ՀՀ նոր իշխանությունները ԵՄ-ին բավականին հավակնոտ բարեփոխումների փաթեթ են ներկայացրել, առաջարկել են մեծացնել ֆինանսական աջակցությունը՝ բարեփոխումները մի քանի ոլորտներում իրականացնելու համար, և դա դրական արձագանք է ստացել հետհեղափոխական շրջանում մի քանի դրական տեղաշարժերից հետո»։
«Ինչպես դեսպանն ասաց, այս փուլի համար ԵՄ-ն հիմնվել է ՀՀ կառավարության ցույց տված մի քանի արդյունքների վրա, որոնցից առաջինն ընտրություններն են, և ԵՄ-ն արձագանքեց այդ առաջընթացին՝ տրամադրելով հետագա ժողովրդավարական առաջընթացի համար աջակցություն։ Բայց հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները։
«Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի: ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասել է նա»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա