Տուրիստների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը
Իսլանդիան ճանաչվել է տուրիզմի տեսանկյունից Եվրոպայի ամենաթանկ քաղաքը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին է վկայում Eurostat-ի տվյալները։
2018-ին կղզում սպառողական գները միջինում 56 տոկոսով բարձր էր եվրոպական մյուս երկրներից։ Իսլանդիայից հետո Շվեյցարիան է, Նորվեգիան, Դանիան։ Ամենաթանկ երկրների տասնյակում է Իռլանդիան, Լյուսքեմբուրգը, Ֆինլանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները։
Պանրով սովորական պիցցայի համար իսլանդական սրճարաններում զբոսաշրջիկները վճարել են 17 եվրո, մեկ բաժակ գինու համար՝ նվազագույնը 10 եվրո, մեկ բաժակ գարեջրի համար՝ յոթ եվրո։ Երկու հոգու համար ճաշի համար միջինը վճարել են 85 եվրո։
Իսլանդիայում բարձր գները բացատրվում են այն հանգամանքներով, որ կղզին կախվածություն ունի ներմուծումից, ալկոհոլի հարկերը բարձր են, նաև իսլանդական արտարժույթի փոխարժեքը տատանվող է։ Տեղի բնակիչների միջին աշխատավարձը 4450 եվրո է, ինչի պատճառով էլ ապրանքների գներն այդքան բարձր չեն թվում նրանց, որքան արտասահմանցիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին