Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոցը։ Life.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը։
Աղջիկներին արգելված է տեսնել միմյանց, երեկոյան ժամերի լքել տունը, օգտվել Ինտերնետից և այլ կապի միջոցներից։
Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև հուլիսի 28-ը երկարաձգել էր նրանց խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ հոր սպանություն հոդվածով։ Այդ հոդվածով աղջիկներին սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում, իսկ կրտեսեր քույրը՝ Մարիան, նախ կբուժվի, հնարավոր է, ստիպողաբար։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները հաստատել են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը նրանց օգտին է. Միխայիլ Խաչատուրյանի մոտ բացահայտվել են շեղումներ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին