Ճապոնիայում ներկայացրել են Տոկիո-2020-ի ռոբոտ-թալիսմաններին
Տոկիոյում կայացել է 2020 թվականին նախատեսված ամառային Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ-ռոբոտների շնորհանդեսը:
Թալիսմանների անունները որոշվել են դպրոցականների շրջանում անցկացված քվեարկությամբ: Արդյունքում, խորհրդանիշներն անվանվել են Միրայտովա (Օլիմպիական խաղերի թալիսմանը) և Սոմայթի (Պարալիմպիադայի թալիսմանը):
Այս մասին հաղորդվում է 2020-ի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:
Միրայտովայի անունը կազմված է ճապոներեն 2 բառերից՝ «միրայ» (ապագա) և «տովա» (հավերժություն): «Սոմայթին» ծագել է սակուրայի տարատեսակներից մեկի անվանումից ու համահունչ է անգլերեն «so mighty» արտահայտությանը (ամենակարող):