Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին:
Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ և նվիրումով:
Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում ունեցած մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիյա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և զորակցությունը Յուկիյա Ամանոյի ընտանիքին և հարազատներին»:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում