Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը 2019թ․-ին կտրուկ ավելացել է
2019թ․-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիայի ներհոսքը ռեկորդ է սահմանել վերջին 10 տարիների ընթացքում ու կազմել է 98 հազար մարդ։ Այսպիսի դինամիկան անոմալ է։ Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգ»-ի մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է Գայդար ինստիտուտի փորձագետների կողմից։ Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին Ռուսաստան միգրացիան զգալիորեն աճել է`2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 57,1 հազարից 2019 թ. հունվար-ապրիլին հասնելով 98 հազարի:
Ռուսաստան ամենամեծ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ Միևնույն ժամանակ, միգրացիոն հոսքը նվազել է Բելառուսից ու Մոլդովայից:
2019 թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 12, 8 հազար մարդ: 2018 թ. այդ ցուցանիշը կազմել էր 4.9 հազար մարդ: Հետազոտության մեջ նաև նշվում է, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածք է ժամանել Հայաստանի ավելի քան 49 հազար քաղաքացի:
Նշվում է, որ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանն ու Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում