Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը:
Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի պինդ ու կայուն: ղ
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշել է, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
- Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
- Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանը՝ Արա Աբրահամյանին
- Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան