
«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին:
Մեր տեղեկություններով` առաջիկայում կազատվի նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից ևս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է:
ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն` միևնույն ժամանակ հայտնելով. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին