«Աստծուց ուղարկված բժիշկ» Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվադեպ գենետիկական հիվանդություն ունեցող երեխային
Ռուսաստանում փոքրիկ Մարտինը, ով իր կյանքի չորս տարիների ընթացքում ավելի շատ ժամանակ է անցկացրել հիվանդանոցնում, քան տանը, բուժվել է Նովոռոսիյսկի առաջին քաղաքային հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի (ԼՕՌ) բաժանմունքի վարիչ Արսեն Հայրապետյանի շնորհիվ։
kp.ru-ին երեխայի մայրը պատմել է, որ 2019 թ. երեխայի վիճակը վատացել է, ջերմությունն ամեն հինգ օրը մեկ բարձրանում էր։ Նա ասել է, որ դիմել են տարբեր միջոցների, բայց ամենասարսափելին այն է, որ որևէ մեկը չի կարողացել հստակ ախտորոշում տալ։ Ընտանիքը տղային հետազոտման համար տարել է երկրի լավագույն կլինիկաները, չորս անգամ արտասահմանյան հիվանդանոցներ, որտեղ բժիշկները պարզել են, թե որն է խնդիրը, որն է ջերմությունը բարձրանալու պատճառը։
«Մարտինի մոտ հայտնաբերել են գենի մուտացիա։ Մեզ մոտ հազվադեպ գենետիկական հիվանդություն էր՝ Մարշալի համախտանիշով «Պարբերական հիվանդություն»,- պատմել է մայրը։
Հիվանդության դեպքում 3-ից 6 օր պարբերաբար բարձրանում է ջերմությունը, երբեմն ցավ է լինում որովայնի շրջանում և գլխացավ, ցավ կոկորդում։ Որպես կանոն, համախտանիշտ 2-5 տարեկանում է դրսևորվում և ավելի հաճախ հանդիպում են տղաների մոտ, քան աղջիկների։
Արտասահմանում առաջարկել են հեռացնել նշագեղձերը, ասել են, որ բուժման միակ միջոցն է։
«Բայց որևէ մեկը ռիսկի չէր գնում, որովհետև վստահ չէին, որ դա իրականում կօգնի, որ ազատվի երեխան տենդից»,- ասել է մայրը։
Ընտանիքը վերադարձել է Ռուսաստան և որոշել պարզել, թե արդյոք տեղի բժիշկները կօգնեն երեխային։ Դիմել են Նովոռոսիյսկի առաջին քաղաքային հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի (ԼՕՌ) բաժանմունքի վարիչ Արսեն Հայրապետյանին։ Ի տարբեություն իր գործընկերների, նա վստահ է եղել, որ նշագեղձերի հեռացումը կթեթևացնի երեխայի վիճակը։ Նա ճիշտ է եղել։
Մայիսի 29-ին տղան վիրահատվել է, վիրահատությունն ավելի քան 30 րոպե է տևել։
«Մեկ ամսից ավելի է անցել վիրահատությունից։ Որդիս այժմ ապրում է լիարժեք կյանքով, գնում է մանկապարտեզ, զբոսնում է։ Ես անշափ շնորհակալ եմ, այդ բժիշկն Աստծո կողմից է ուղարկված»,- ասել է երջանիկ մայրը