Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Panorama.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
«ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազարազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
- Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- «Հետք». Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
- Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին