Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից դիմում են ստացել, որի համաձայն Մ. Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։
Նիստին ներկա է փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, որը հրավիրված է պաշտպանական կողմից։ Նիստը երկու ժամով հետաձգվեց, որպեսզի փորձագետը այդ ընթացքում գնա և բերի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վերաբերում են նրա աշխատանքային փորձին։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան