Մահացել է Բոնդիանայի՝ ծագումով հայ աստղը
Ամերիկյան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան Դեվիդ Հեդիսոնը մահացել է հուլիսի 18-ին՝ 92 տարեկան հասակում։ Rg.ru-ն Variety-ն հղում անելով գրում է, որ նրա մահվան պատճառների մասին ընտանիքը ոչինչ չի հայտնում։
Ալբերտ Դեվիդ Հեդիսոնը ծնվել է 1927 թվականին՝ Փրովիդենսում՝ հայ էմիգրանտներ Հեդիթիսյանների ընտանիքում։ Կրթությունը ստացել է Բրաունի համալսարանում, դրանից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ լիովին սկսել է զբաղվել դերասանությամբ։
Հեդիսոնն առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին 1955-ին՝ «Կրաֆտի հեռուստաթատրոն» սերիալ-անթոլոգիայի դրվագում: Ավելի ուշ խաղացել է ԿՀՎ օպերատիվ աշխատող Ֆելիքս Լեյթերի դերը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում՝ «Ապրիր և թույլ տուր մեռնել» (1973) և «Սպանության թույլտվություն» (1989), ինչպես նաև Բոնդիանայի պատմության մեջ առաջին դերասանն է, որը խաղացել է այդ դերը մեկից ավելի ֆիլմում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան