Սերֆինգային նորամուտ` Ցուրիգասակի լողափում
Խաղերի Կազմկոմիտեն և Սերֆինգի Միջազգային Ասոցիացիան հուլիսի 18-21-ը կազմակերպել են չորսօրյա փորձնական մրցաշար:
Ընդհանուր առմամբ սերֆինգի մրցաշարի համար պահանջվում է չորս օր, բայց Տոկիո 2020-ը, ելնելով եղանակային պայմաններից և ապահովությունից, մրցաշարին կտրամադրի ութ օր` հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը: Տոկիո 2020-ի ընթացքում մրցաշարին կմասնակցեն 20 տղամարդ և 20 կին:
Օլիմպիական ձևաչափը կրկնելու համար փորձնական մրցաշարին նույնպես մասնակցել են 40 մարզիկներ:
Ցուրիգասակի լողափը 62 կմ հեռավորության վրա է գտնվում Տոկիոյից և հայտնի է իր մշտապես բարձր ալիքներով, որոնց բարձրությունը հասնում է 1-1,5 մետրի: Տարեկան 600.000 սերֆերներ են այցելում լողափը:
«Մենք կախված ենք մայր բնությունից և դրա պայմաններից, դա է պատճառը, որ այսօր այստեղ են փորձարկելու համար այս ձևաչափի ընթացքում եղանակային պայմանները»,- ասել է Սերֆինգի Միջազգային Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆասուլոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա