Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
«Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այդ ժամանակահատվածում»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե շղթայված մարդու լուսանկար է տարածվում, որը, ներկա պահին դատապարտյալ է, դիմել էր դատարանին, որպեսզի գործով անցնի տուժող, հայտարարել է Մ. Գրիգորյանն է իրեն շթղայել, այդպես իրեն պահել է ու կտտանքների ենթարկել։
Հարիցն, թե ինչո՞ւ են տարածում նման տեղեկատվություն, նա պատասխանեց. «Այդպես է հարմար»։
Կոնկրետ հարցին, թե ո՞վ է դրա հետևում կանգնած, Ն. Ամիրյանն ասաց, որ պատասխանը չունի։
Իրեն վերագրվող մեղադրանքի հետ կապված հարցին Ն. Ամիրյանն ասաց. «Դե, դատական պրոցեսը գնում է։ Եթե մեղադրող կողմն այդքանն վստահ էր, որ այդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանում ապացուցի»։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին նույնպես մեղադրանք է առաջադրված։ Մեղադրանական եզրակացության համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար