
Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառում են իրականացնում Ալավերդիում և Ախթալայում
Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդի և Ախթալա համայնքներում` հանքարդյունաբերական և մետալուրգիական ձեռնարկությունների ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածությունը պարզելու նպատակով:
«Էկոլուր»-ը գրում է, մասնավորապես, հետազոտություններն ուղղված են մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև եղած պատճառահետևանքային կապի բացահայտմանը:
Հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «Արնիկա» ՀԿ-երի աշխատանքային խումբը Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետների հետ այցելել են Ալավերդի համայնքի Սանահին, Էնգելս թաղամասեր և Աքորի բնակավայր: Տեղում վերցվել են տնամերձ հողամասերից հողի, բանջարեղենի, մրգի, կանաչեղենի նմուշներ և կենսանմուշներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին