«Ռեալը» կարող է անվճար թողնել Բեյլին չինական ակումբ
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է իր կարիերան շարունակի Չինաստանում։ Մադրիդցիների մարզական շտաբն ավելի վաղ բացահայտ հայտարարել էր, որ ակնկալում է առաջիկայում հրաժեշտ տալ Բեյլին։ sport24.ru-ի հաղորդմամբ, հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը (շուրջ տարեկան 17 միլիոն եվրո), որը, հաղորդվում է, պատրաստ չէ գնալ իջեցման, նրա տեղափոխման հիմնական վայրը նշում են Չինաստանը։
Հաղորդվում է, որ Բեյլով հետաքրքրված են «Բեյիցզին Գոան» և «Ցզյանսու Սունին» ակումբները։
Անուղղակի հաստատում, որ Բեյլը հնարավոր է աշխատի Չինաստանում այն է, որ «Ցզյանսու Սունինը» սոցիալական կայքերում դարձել է նրա հետևորդ։
championat.com-ի հաղորդմամբ, նա կարող է լքել ակումբն ազատ գործակալի իրավունքներով։
«Ռեալը» եվրոպական ակումբներից նրա տեղափոխման հետ կապված առաջարկություն չի ստացել։ Այդ պատճառով մադրիդյան ակումբը պատրաստ է խզել նրա հետ պայմանագիրը, եթե նա տեղափոխվի չինական ակումբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա