ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանի՝ աշխատակարգային որոշմամբ կասեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը։ Որոշումը կայացվել է հուլիսի 18-ին։
Որոշման մեջ ասված է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրությունից հետևում է, որ այն բովանդակում է հարցադրումներ, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաբերում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) ամրագրված նորմերի մեկնաբանությանը և կիրառմանը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը՝ կարևորելով Կոնվենցիայի վերաբերելի նորմերի կիրառման և համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային լավագույն փորձի վերհանումը:
ՍԴ-ն որոշ հարցադրումներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին։
««Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներն ստանալը»,-ասված է որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է
- ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները Քոչարյանի գործի վրա էական ազդեցություն կունենան. իրավաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան