Իրավունք 13:40 24/07/2019 Հայաստան

Դատավոր Նիկողոսյան. Եթե քննիչը չունի պատկերացում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը կընթանա դռնբաց ռեժիմով, կիրականացվի տեսանկարահանումը։ Ասացին՝ կողմ են հրապարակայնությանը։

Դատախազ Պետրոսյանն ասաց՝  բողոք ներկայացրել են այն հիմնավորմամբ, որ գործի հարուցման սկզբնական փուլում քննիչը 2018 թվականի հունիսին, երբ մեղսագրում չի եղել, ակտիվ քննչական ու դատավարական գործողություններ են իրականացվել, քննիչը ողջամտորեն գործի նյութերից գույքի վրա կալանք դնելու նպատակներից հիմնավորել է հնարավոր քաղաքացիական հայցն ու դատական ծախսերը։ Դատախազն իր խոսքում մի քանի անգամ քննիչի որոշումը ողջամիտ որակեց։

«Մենք տեսնում ենք,  որ դա պայմանավորված է գործի քննության բնականոն շարունակությամբ։ Իսկ հիմքերի առումով, հարգելի դատարան,  որոշման մեջ նշված է, կան ողջամիտ կասկածներ, որ այդ գույքը կարող է օտարվել, հետևաբար չի կարելի թույլ տալ կայացնել նման որոշում»,-ասաց նա։

Դատախազի խոսքով, երբ ավարտական փուլում պարզվել է, որ քաղաքացիական հայցեր չեն ներկայացվել, իսկ դատական ծախսերը կազմել են 900 հազար դրամ, գործի ավարտական ու մեղադրական եզրակացության հաստատման փուլում իրենք անդրադարձել են այդ փաստին ու նշել, որ գույքի վրա կալանքը դնելու քննիչի որոշումն իրավաչափ է։

«Դա հավաստվում ու փաստվում է այն հանգամանքով, որ հնարավոր է ապահովել գույքի բռնագանձում կամ բռնագրավում։ Հետևաբար, դրված կալանքներն իրավաչափ են ու օրինական  նպատակ են հետապնդում հետագայում գույքի բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար»,-ասաց դատարան բողոք բերած դատախազության ներկայացուցիչը։

Դատախազն ասաց՝ կարծում են, իրենց բողոքը հիմնավոր է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չպատճառաբանված է, չի բխում  գործով ձեռք բերված տվյալներից, ապա խնդրեց բավարարել իրենց բողոքը։

Դատավոր Նիկողոսյանը դատախազների համար ընթերցեց  Քրեական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի առաջին կետը. «Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար», ապա հետաքրքրվեց՝ դատախազների կարծիքով, «հնարավոր» բառը քաղաքացիական հայցին վերաբերո՞ւմ է։ Դատախազներ Պետրոսյանն ու Դոլմազյանն ասացին՝ մեկնաբանման խնդիր է. «Մենք գտնում ենք, որ «հնարավոր»-ը կարող է վերաբերել նաև քաղաքացիական հայցին»։

Դատավորը ճշտեց՝ կալանքի որոշում կայացնելիս չի՞ եղել քաղաքացիական հայց, դատական ծախսի որևէ չափ։ Դատախազ Պետրոսյանն ասաց՝ չէ։ Դատավոր Նիկողոսյանը նկատեց, ճի՞շտ է հասկանում ցանկացած քրեական գործով, անկախ բնույթից, անձից, դատական ծախսերը հոգալու համար պետք է կալանք դրվի գույքի վրա։

«Եթե նույնիսկ դատական ծախսը կազմի 1000 դրամ, մենք պետք է ամբողջ գույքի վրա կալանք դնե՞նք»,-ասաց դատավորը։

Դատախազ Պետրոսյանն արձագանքեց, ընդհանուր առմամբ չի ցանկանում պատասխանել, սակայն կոնկրետ գործով փաստական տվյալներն ու ողջամտությունը  հաշվի առնելով կալանքը կիրառվել է։

Դատավորը հետաքրքրվեց, առաջադրված մեղադրանքի ու կալանքի տակ դրված գույքի համաչափությունն ինչպե՞ս է գնահատվել ու ինչպե՞ս պետք է գնահատվել տվյալ պարագայում։
Դատախազ Պետրոսյանը գրեթե նույն պատասխանը տվեց, դրանք գնահատվում են փաստական տվյալների համադրության արդյունքում։

Դոլմազյանն էլ նշեց, սույն գործով կան տուժողներ, որոնց պատճառվել են տարբեր  վնասներ՝ բարոյական, նյութական։

«Այդ տուժողների շրջանակը բավականին լայն է, նրանց վնասները չափելի են և փոխհատուցելի։ Հետևաբար պայմանավորված այն հանգամանքով, որ այդ գործով կան բավականին տուժողներ, նաև զոհված անձինք, հետևաբար պետք է ավելի շատ լիներ։ Դատական ծախսերը ներառում են փորձաքննության համար ծախսված գումարները, դրանք մոտ 890 հազար դրամ են»,-ասաց դատախազը։

Դատավոր Նիկողոսյանը նկատեց, քննիչը կալանքի որոշում կայացրել է, երբ ընդամենը չորս օր առաջ էր մեղադրանք առաջադրվել, երբ հայտնի չէր, մեղադրական եզրակացություն կլինի՞, թե՞ ոչ, գործը  կուղարկվի՞ դատարան, թե՞ ոչ։

«Ճի՞շտ եմ հասկանում տրամաբանությունը, այս մենք ապահովում ենք դատական ծախսն ամբողջությամբ՝ մեղադրական դատավճռի կայացումով»,-ասաց դատավորը։

Դոլմազյանն ասաց՝ քննիչի որոշումները բխել են քրեական դատավարության օրենսգրքից, քննիչի գործողությունները բխել են ընդհանուր գործի հանգամանքները հաշվի առնելով, չբացառեց մի իրավիճակ, երբ 3 մլն դրամի վնասի համար կալանք դրվի 1 մլրդ դրամ արժողությամբ գույքի վրա։

«Այսնիքն, եթե մենք չենք ունեցել թիվ, պետք է կալանք դնել ամե՞ն  ինչի վրա»,-հարցրեց դատավորը։ «Քննիչը տվյալ պահին պատկերացում չունի ունեցել ամեն ինչի մասին»,-արձագանեց Դոլմազյանը։  «Այսինքն, եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է դնում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա»,-փորձեց հստակեցնել դատավոր Նիկողոսյանը։

Դատախազ Դոլմազյանն ասաց, կալանքի որոշում է կայացվել, այն ուղարկվել է համապատասխան մարմին, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն, պետք էր պատկերացում կազմել, թե ինչ գույք կա, ինչի վրա է կալանք դրվել։

Դատավորը նաև պարզեց, կալանքի վրա դրված արձանագրության կազմելուց հետո էլ դրա շրջանակը չի նեղացվել։ Դատախազը հիմնավորեց, չի փոխվել, քանի որ մեղադրանք է փոխվել։
Դատավորը մանրամասնեց՝ մեղադրանքը փոխվել է 2019-ի փետրվարի 12-ին, արձանագրությունը կազմվել է ավելի վաղ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}