Թուրքիայում զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով մոտ 25 զբոսաշրջիկ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն։
Առաջին տվյալների համաձայն, տուժածների թվում են Ռուսաստանի, Լեհաստանի և Նորվեգիայի քաղաքացիներ: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Կեմերի շրջանում:
Մարդկանց մեծ մասը տուժել է կոտրված ապակիների պատճառով: Բժիշկները օգնություն են ցույց տվել նրանց։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին