Մեյն առաջարկել է Ջոնսոնին աշխատել միասին
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է ապագա վարչապետ Բորիս Ջոնսոնին այն առիթով, որ նա հաղթել է ընտրություններում և շուտով կզբաղեցնի իր պաշտոնը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքում։
Մեյը շնորհավորել է Ջոնսոնին և առաջարկել նրան միասին աշխատել Brexit-ի հարցով։ Նա նաև խնդրել է Ջոնսոնին օգնել իրեն թույլ չտալ բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինին աշխատանքի անցնել կառավարությունում։
«Մեզ անհրաժեշտ է աշխատել միասին... և Քորբինին հեռու պահել կառավարությունից»,- գրել է Մեյը։
Նա նշել է, որ Ջոնսոնը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կստանա իր լիարժեք աջակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իվանկա Թրամփը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին գոյություն չունեցող երկրի վարչապետ ընտրվելու կապակցությամբ
- Բորիս Ջոնսոնն այսօր Ելիզավետա թագուհուն հանդիպելուց հետո կառավարություն կկազմի
- Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը