Ռոբերտ Քոչարյան. Իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով
«Հաճելի էր Ձեր հարցերի պատասխանները, ավելի ճիշտ պատասխանների բացակայությունը լսել դատախազներից»,-դատարանում իր փաստաբան Հովհաննես Խուդոյանի ելույթից հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքը։
Քոչարյանն ասաց՝ կարծում էր դատախազությունը պետք է հետևի գործի օրինականությանը, պարզվեց՝ այդպես չէ։ Նա ընդգծեց, խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում են իր գույքի, միջոցների օրինականության մասին։
«Չեմ հասկանում՝ դրանք ինչո՞ւ են տարել։ Ես մի քանի անգամ նշել եմ այդ փաստաթղթերի վերադարձի մասին, չեն արձագանքել»,-ասաց նա։
Քոչարյանը զարմանք հայտնեց նաև կենսաթոշակի վրա դրված կալանքի վերաբերյալ, ասաց՝ նշել է, պետք է հոգա կոմունալ, փաստաբանական ծախսեր։ Ունենալով կարողություն, ստիպված է օգտվել իր հարազատների, բարեկամների աջակցությունից։
«Մարդուն զրկում են ամեն ինչից, բոլոր հնարավորություններից, նաև պաշտպանվելու հնարավորությունից։ Պարոն դատավոր, Ձեր հարցը հետաքրքիր էր, թե ինչու է քննիչը 27 հազար վերցրել։ Ես կարծում եմ՝ շոկից։ Երևի քննիչը սեյֆը բացել է, տեսել է 4 մլրդ չէ»,-նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Դատավորը հորդորեց՝ հեգնական արտահայտություններ չանել, իրավական շրջանակից դուրս չգալ։
«Ես կարծում եմ, դատարանն այն տեղն է, ուր մարդը կարող է իր կարծիքը հայտնել և օգտագործել այն բառապաշարը, որը ճիշտ է համարում։ Ես չեմ կարծում, որ մի բան եմ ասել, որն այդ նորմատիվ շրջանակներից դուրս է։ Խնդրում եմ հարգել նաև իմ՝ արտահայտվելու իրավունքը։ Եղա՞վ։ Ես ասում եմ, մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները։ Ոտնահարվում են լկտի ձևով։ Ես իրավունք չունե՞մ բարձրաձայնել դրա մասին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Նիկողոսյան. Եթե քննիչը չունի պատկերացում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին