«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։
Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։
Միևնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված ։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռևս չեն երևում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում