Անցած տասնամյակի լավագույն ֆիլմերը
IndieWire հրատարակչությունը ներկայացրել է անցնող տասնամյակի ֆիլմերի թոփ 100-յակը։ Առաջին տեղում է Բարրի Ջենքինսի «Լուսնային լույս» ֆիլմը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, լրագրողները նշում են, որ 2016 թ. նկարահանված դրաման մեծ ազդեցություն է ունեցել ամերիկյան ողջ ինդուստրիայի վրա։ Ֆիլմը հիմնված է Թարել Էլվին Մաքքրենիի համանուն վեպի վրա: Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող:
Երկրորդ տեղում է Ջոնաթան Գլեյզերի 2013-ին նկարահանած «Մաշկի մեջ» (Under the Skin) ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է Սկարլետ Հոհանսոնը։ Լավագույն եռյակում է իրանցի ռեժիսոր Աբաս Քիարոստամի «Իսկական կրկնօրինակ» ֆիլմը Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ։
Ցուցակում է նաև Ջոշուա Օփենհայմերի «Սպանության գործողություն և «Լռության հայացք», Իտան ու Ջոել Կոենների «Լյուինա Դեվիսի ներսում», Թոդ Հեյնսի «Քերոլ», Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. ցասման ուղին», Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» և այլ ֆիլմեր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան