Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքը վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մերժել։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Դատավոր Նիկողոսյանի կողմից քիչ առաջ հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները»։
2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի այսօր
- Դատավոր Նիկողոսյան. Եթե քննիչը չունի պատկերացում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին