Nissan-ը կրճատում է ավելի քան 10 հազար աշխատակից
Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co Ltd-ն նախատեսում է կրճատել ընկերության ավելի քան 10 հազար աշխատակցի, որպեսզի բարելավի ընկերության դիրքերը: Այս մասին գրում է kommersant-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ այս մասին կհայտարարվի հուլիսի 25-ին։ Կրճատումները հիմնականում վերաբերելու են արտասահմանում գտնվող ձեռնարկություններին, որոնք ցուցաբերել են ցածր ցուցանիշներ։
Հաղորդվում է, որ նախորդ տարի Nissan-ի շահույթը նվազել էր 45 տոկոսով: Մայիսին ընկերությունը կանխատեսել էր ևս 28% անկում: Այս դեպքում ընկերության եկամուտները ամենացածրը կլինեն վերջին 11 տարում: