Spice Girls-ը որոշել է ելույթ ունենալ, քանի դեռ երեխաներն արձակուրդում են
Spice Girls խմբի անդամները հնարավոր է Մեծ Բրիտանիայում հաջող համերգաշրջանից հետո Լաս Վեգասում համերգներից վաստակեն յուրաքանչյուրը 5 միլիոն դոլար։ Ռիա նովոստի կայքը, հղում անելով Mirror-ին, գրում է, որ խումբը բանակցում է 2021 թվականի ամռանը Լոս Վեգասում համերգներով հանդես գալու շուրջ։
Խմբին մոտ աղբյուրը հայտնել է, որ աղջիկները համաձայն են ամռան վեց շաբաթը նվիրել համերգներին, երբ երեխաներն արձակուրդում են։ Խմբի չորս անդամներն ընդհանուր ունեն 7 երեխա, որից 5-ը դպրոցահասակ են։
Խումբը վերամիավորվել է հունիսի սկզբից Մեծ Բրիտանիայում համերգային շրջագայության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան