Հասարակություն 18:11 22/07/2019 Հայաստան

Բեդուիններին հյուր

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքից «Արաբական անապատ» հայաստանցի մոտ երեք տասնյակ լրագրողներին հասցրեցին երեք ջիպերը։ Անապատը Սահարայի հյուսիսարևելյան մասում է։

Մոտ մեկ ժամ մեծ արագությամբ՝ երբեմն էլ նույնիսկ 150-160 կմ/ժ ընթացող մեքենաների վարորդները հաճախ էին մոռանում, որ մարդ են տեղափոխում։ Ճիշտ երևանյան գազելների վարորդների պես կտրուկ արգելակում էին կամ էլ մեծ արագությամբ փոսն ընկնում, նույնքան արագ էլ բլրակի վրա բարձրանում,  անընդհատ վազանց էին կատարում, փոշու հսկա ամպեր առաջացնում։

Ինձ թվում է,  տուն հասնելուն պես մեր մեքենայի վարորդն անպայման google translate-ի միջոցով ճշտելու է «անասուն» բառի իմաստը։ Ամեն անգամ փորձության ենթարկելուն զուգահեռ ու դրանից հետո մոտ տասը լրագրող նրան հիշում էին երևանյան կրկեսի տնօրենի՝  հայտնի դարձած խոսքերով։



Մինչ բեդուինների մոտ հասնելը լրագրողներին ուղեկցող Սամիրը տեղեկացրեց, եթե նույնիսկ խմբից մեկը սիրահարվի բեդուին տղայի կամ աղջկա, միևնույն է՝ ամուսնություն չի լինելու, արգելված է։ Անապատի բնակիչներն ամուսնանում են միայն իրար հետ։ Դրա շնորհիվ է, որ հիմա էլ բեդուիններն իրար հետ շփվում են մի լեզվով, որը գոյություն ունի 1500 տարի, ինչի պատճառով անապատից ոչ հեռու ապրող արաբներն էլ իրենց հայրենակիցներին չեն հասկանում։ Նրանք կրթված չեն, գրել-կարդալ չգիտեն։ Միայն շեյխերի երեխաներն են, որ կրթություն են ստանում։ Շեյխի կարգավիճակն անցնում է հորից որդուն։

Եգիպտոսի տարածքում ապրող բեդուինների թվի մասին որևէ մեկը հստակ տվյալներ չունի։ Նրանք ծնվում են, ապրում, մահանում առանց որևէ տեղ գրանցվելու, առանց փաստաթղթերի։ Բնակիչ են, բայց քաղաքացի չեն։ Չունեն իրավունքներ ու պարտականություններ՝ չեն ծառայում, չեն ընտրում։ Ունեն ավանդույթներ, շատ փող, մեծ ընտանիքներ, հիմա հաջողությամբ մրցակցում են բժիշկների հետ, ասում են, բուսաբուժության մեջ անգերազանցելի են, նաև ասում են՝ զենքի առևտրով են զբաղվում։ Սամիրն ու մյուս գիդը՝ Մովսեսը պնդում են, անապատի բնակիչները Եգիպտոսի բնակչության հինգ տոկոսն են կազմում, բայց սա շա՜տ մոտավոր թիվ է։



Բեդուինների ընտանիքը, որին մենք այցելեցինք, մեզ լուռ դիմավորեց, տղամարդն ու ավագ որդին էլ խուլ ու համր էին։ Օտար տղամարդկանց արգելվում է բեդուինների կանանց մոտենալ։ Չնայած ճանապարհին ուլերին էշերի վրա կանգնեցրած բեդուին կանայք պատրաստ էին լուսանկարվել նաև տղամարդկանց հետ։ Կամ գուցե բեդուին չէին, ուղղակի բեդուինի հագուստով էին։

Հագուստի գույները խորհրդանշում են նրանց կարգավիճակը։ Եթե սև հագուստի տակից երևում է վարդագույն կամ շագանակագույն կտոր, ապա կինը ամուսնացած է, երկնագույն՝ ամուսնացած չէ,  սև կամ մուգ կապույտ՝ տարեց է։







Մեզ ուղտով պտտելուց հետո առանց շաքար թեյ հյուրասիրեցին։ Շաքարով թեյը նրանց համար կարևոր նշանակություն ունի։ Ամուսնության տարիքի հասած տղամարդու համար մայրն է հարսնացու ընտրում։ Իսկ ընտրության հարցում կարևոր է աղջկա ոտքերի թմբլիկությունը։ Եթե աղջկա սրունքները բարակ ու ոսկորոտ չեն, ենթադրվում է, որ նա առողջ է, գեղեցիկ,  կարող է առողջ երեխաներ լույս աշխարհ բերել։ Շեյխը բարեխոսում է աղջկա ընտանիքի հետ, ապա  տղան գնում է հարսնատես։ Եթե աղջիկը հավանում է երիտասարդին, շաքարով թեյ է հյուրասիրում, եթե ոչ՝ թեյ առանց շաքար։

Աղջկա դեմքը թեյ բերելիս բաց է լինում։ Եթե պարզվում է, որ նա գեղեցկադեմ  կամ էլ փեսացուի ճաշակով չէ, տղան բերած թեյը չի էլ համտեսում, առանց իմանալու շաքարի առկայության կամ բացակայության մասին հեռանում է։ Ի դեպ, խստիվ արգելվում է հանդիպման ու հետագա որոշման մասին որևէ մեկին պատմելը, դա համարվում է ծանր վիրավորանք աղջկա հասցեին։

Իսկ եթե ամուսնանում են, ապա յոթ օր հարսանիք են անում, կերակրում կողքի բնակավայրերից եկած բոլոր հյուրերին։ Ինչքան գեղեցիկ է հարսնացուն, այնքան երկար է տևում հարսանիքը, ինչքան գեղեցիկ է հարսնացուն, այնքան շատ ուղտ է ստանում ընտանիքը նրա դիմաց։ Մեկ ուղտի գինը մոտավորապես 1500 դոլար է։

-Օրինակ, գեղեցիկ հարսանցուի համար քանի՞ ուղտ են տալիս մոտավորապես,-հետաքրքրվում է Մարիան։
-30-40,-պատասխանում է Սամիրը։
-Իսկ եթե գեղեցիկ չէ,-շարունակում է մեր գործընկերուհին։
-Երկու հավ,-կատակում է գիդը։




Լրագրողներին հյուրընկալած ընտանիքում մի քանի կանայք կային ու մոտ երկու տասնյակ երեխա։ Ի դեպ, դեպի Լյուքսոր ուղեկցած գիդը՝ Մովսեսը պատմեց, որ առաջնեկին ծննդաբերելիս կինը հեռանում է իրենց բնակավայրից, ծննդաբերության բարդությունները միայնակ հաղթահարելուց հետո նա երեխայի հետ վերադառնում է։ Եթե ետ չի գալիս, որևէ մեկը չի էլ իմանում՝ թե ինչ պատահեց նրան։ Այդպես են որոշում՝ կինը ուժե՞ղ է, թե՞ թույլ։



Տարածքում եղեգով կիսածածկ մի քանի «շինություն» կար։ Մեկը թոնրատունն էր։ Հացն էլ կոչվում է լավաշ։ Սնվում են իրենց պահած կենդանիների մսով, նրանց կաթից ստացած մթերքներից։ Նրանք նույնիսկ խանութ ունեին, հյութեր, ծխախոտ ու առաջին անհրաժեշտության որոշ իրեր էին վաճառում։



Ջուրը գտնում են ուղտերը։ Նրանց ցույց տված տեղում ջրհորներ են փորում։ Այստեղ 40 մ խորության վրա էր։ Մի քանի լրագրողներ համատեղ ուժերով մի դույլ ջուր հանեցին։ Իսկը մկանները զարգացնելու զբաղմունք է։



Ուղտերը նրանց համար փոխադրամիջոց են, բուրդ, միս, կաթ տվող։ Պատահական չէ, որ Եգիպտոսում կանանց հաճոյախոսելու համար նրանց ուղտ են անվանում, կամ կով՝ նկատի ունենալով խոշոր աչքերը։ Լրագրողների խմբում էլ խոշոր աչքեր ունեցողներ կային, ու նրանց համար արաբ երկրպագուներ հայտնվեցին։ Պատրաստ էին այնքան ուղտ տալ, ինչքան ուզեինք։ Բայց քանի որ դրանք Հայաստան հասցնելը բավականին բարդ գործ կլիներ, խոշոր աչքերով մեր գործընկերուհիները տուն վերադարձան։






















 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի  վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
«Բացի նստացույցից, մենք այսօր, նաև շաբաթ և կիրակի օրերին ունենք լուրջ անելիքներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ»...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ մինչև գլխավոր մարզչի նշանակումը
«Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա»-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
ԱՄՆ-ը չի բացառում նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հետ դիվանագիտական ​​գործարքի կնքումը՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 շախմատիստով
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
10:07
Գյումրիում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի, կկայանան արտահերթ ընտրություններ
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
10:01
Իշխանությունը գնում է ընտրությունների
«Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է....
Աղբյուր` Panorama.am
09:58
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»
«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
«Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա մանրամասնում է՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
«Գոյ» թատրոնի դերասանները երեկվանից նստացույց են սկսել թատրոնի մուտքի մոտ։  «07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:31
Վերին Խոտանանում խցանման մեջ է հայտնվել 40 բեռնատար, 10 մարդատար
Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարը
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաև բաղձալի է, սակայն նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլևս չխոսել...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։...
Աղբյուր` Panorama.am
09:06
Նոյեմբերի 8-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին...
Աղբյուր` Panorama.am
09:04
Նոյեմբերի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններից առաջ նոր փոփոխություններ է կատարում ՀՀ ընտրական...
Աղբյուր` Panorama.am
23:30
Խոշոր հրդեհ «Վստրեչի» կամրջի մոտ, կա վիրավոր
Նոյեմբերի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
22:58
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
22:40
Իրանը կզարգացնի հարաբերությունները հարևանների հետ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից. Փեզեշկիան
Իրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ, նրան չի հետաքրքրում, թե ով է դարձել ամերիկյան նոր առաջնորդը։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
22:21
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակը է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}