Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի այսօր
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 16։30:
Բողոքը ներկայացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը գտնում է, որ Ռ․ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։ Նրա խոսքով, արգելանք է դրվել քաղաքացիական հնարավոր հայցերով և դատական հնարավոր ծախսերի համար։ Նշենք, որ դատական ծախսերն այս պահի դրությամբ չեն գերազանցում 900 հազար դրամը։ Բացի այդ, քաղաքացիական հայց չի ներկայացվել։
Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նշեց, որ առ այսօր քրեական գործում առկա չէ դատավարական որևէ փաստաթուղթ, որով ներկայացվել է իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքի իրավաչափությունը։ Դատախազների և քննիչի գործողությունների արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում Ռ․ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ։
Անտրամաբանական է նաև, որ անձնագրի հետ միասին առգրավված է Ռ․ Քոչարյանի նույնականացման քարտը, ինչը կարող էր պատճառաբանված լինել միայն նրա կեղծ լինելու դեպքում։
Պաշտպանական կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն պատճառաբանված և իրավաչափ է, և դատախազների բողոքը ենթակա է մերժման։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով
- Դատավոր Նիկողոսյան. Եթե քննիչը չունի պատկերացում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին
- Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 24-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին