«Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մանավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու: Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, և դրա փոխարեն ստեղծելու է գլխավոր քարտուղարություն:
Եվ մեր տեղեկություններով` այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաև կրճատումներ են սպասվում: Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է` փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին: Մի խոսքով, ՊՆ-ում լուրջ զարգացումներ են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում