
Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն իր տան դիմաց ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Այս մասին գրում է «Բի Բի Սի»-ն՝ վկայակոչելով Նավալնիի ինսթագրամի էջը։
«Ճիշտ են ասում, որ երբեմն սպորտը վնասակար է։ Տնից դուրս եկա վազելու և կնոջս համար ծաղիկներ գնելու։ Նրա ծննդյան տարեդարձն է այսօր։ Յուլյա, ողջույն, շնորհավոր տարեդարձդ։ Շքամուտքի մոտ հատուկ ջոկատայիններով մի փոքրիկ ավտոբուս էր, ինձ ձերբակալեցին»,-նշել է նա՝ ներողություն խնդրելով կնոջից։
Ձերբակալման պատճառն առայժմ անհայտ է։