Արայիկ Բաղդադյան. Արսենից սպասելիքները մեծ էին, բայց նա վնասվածք ուներ
Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։
Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ամփոփեց այն։
«Բավական ուժեղ կազմ էինք հավաքել այս տարի։ Մասնակցում էին աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ ի դեպ 2 աշխարհի չեմպիոններն էլ պարտվեցին և չդարձան մրցաշարի հաղթող (խոսքը Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներ Բեկխան Գոյգերիևի և Խեթիկ Ցաբոլովի մասին է)։ Մեծ թիմերով մասնակցում էին Ռուսաստանը և Ղազախստանը։ Մրցաշարից գոհ եմ: Այն ևս մեկ անգամ հնարավորություն տվեց հայ երիտասարդ ըմբիշներին գոտեմարտել և փորձ հավաքել։ Արսեն Հարությունյանից կային մեծ սպասելիքներ, բայց նրա հակառակորդը պատահական ըմբիշ չէր՝ անցյալ տարվա երիտասարդների աշխարհի չեմպիոնն էր։ Արսենը դեռ վնասվածքից հետո լավ մարզավիճակում չէ՝ հույս ունենք, որ մինչև ԱԱ լիովին կվերականգնվի։ Մյուս տարի այս մրցաշարը կանցկացվի հոբելյանական՝ 25-րդ անգամ։ Սպասվում է մեծ քանակի ուժեղ ըմբիշների մասնակցություն, քանի որ Օլիմպիական տարի է լինելու և մրցանակային ֆոնդը ավելի մեծ կլինի։ Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով այս տարի ապահովել էր մրցաշարի մրցանակային ֆոնդը՝ 24․000 ԱՄՆ դոլար»,-ասաց Բաղդադյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա