Արսեն Հարությունյան․ Այս պարտությունից հետո ավելի զգոն կլինեմ
Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը եզրափակչում 2:12 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Աբասգաջի Մագոմեդովին։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
Եզրափակչից հետո Արսեն Հարությունյանը մեկնաբանեց իր ելույթը մրցաշարում.
«Մինչև եզրափակիչը դժվար գոտեմրատեր ունեցա։ Եվրոպայի առաջնությունից հետո ուսի վնասվածքն էի բուժում։ Ինձ համար մի քիչ դժվար էր: Լարվածությունը շատ էր՝ նաև վախ կար վնասվածքի պատճառով: Դժվար կարողացա հասնել մինչև եզրափակիչ, իսկ եզրափակչում իմ սխալի պատճառով պարտվեցի. թերացել եմ ու պարտվել եմ։ Ինձ թվում է մարզումների ժամանակ ամբողջովին չեմ ներդրվել, որի հետևանքով էլ այս պարտությունը եղավ։ Եվրոպայի առաջնությունից հետո չեմ կարողացել աշխատել սխալներիս վրա, քանի որ ինչպես նշեցի ուսի վնասվածք ունեի: 15 օր եմ լիարժեք մարզվել։ Մրցաշարից հետո հավաքի ենք մենկանելու: Կաշխատեմ սրանից դաս քաղել։ Ինչպես նշեցին մարզիչներս՝ այս պարտությունից հետո ավելի զգոն կլինեմ։ Ամեն վայրկյան կաշխատեմ, որ կարողանամ աշխարհի առաջնությանը լավ մասնակցել»,- խոսքը եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա