Բորիս Ջոնսոնն այսօր Ելիզավետա թագուհուն հանդիպելուց հետո կառավարություն կկազմի
Բորիս Ջոնսոնն այսօր կեսօրին Բուքինգհեմյան պալատում կհանդիպի թագուհի Ելիզավետա 2-րդի հետ, որից հետո արդեն պահպանողական կուսակցության առաջնորդը կստանձնի վարչապետի պաշտոնը։ Այս մասին գրում է BBC-ն։
Դաունինգ Սթրիթ մուտք գործելուց հետո սպասվում է, որ նա կհայտարարի կառավարության կազմը։
Ջոնսոնին մոտ աղբյուրները հայտնում են, որ իր գլխավոր թիմը կարտացոլի «ժամանակակից Բրիտանիան»:
Ակնկալվում է, որ Ջոնսոնը կընդլայնի կառավարոյթյունում կանանց թիվն ու նաև կխթանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին իր հաղթանակից հետո Ջոնսոնը հայտարարեց, որ իր առաջնահերթություններն են բրեքսիթը, երկրի միավորումն ու լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինին հաղթելը:
Սպասվում է, որ Ջոնսոնի Դաունինգ Սթրիթի դիմացից ուղերձ կհղի ժողովրդին այսօր՝ Բրիտանիայի ժամով 16:00-ին՝ թագուհու կողմից կառավարություն ձևավորելու հրավերն ընդունելուց հետո: