Իվանկա Թրամփը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին գոյություն չունեցող երկրի վարչապետ ընտրվելու կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, ով նաև նախագահի խորհրդականն է, թվիթերում շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Բրիտանիայի վարչապետ դառնալու կապակցությամբ։ Այս մասին գրում է Huffpost-ը:
Սակայն Իվանկայի թվիթը տառասխալներով է եղել և անգլերեն «United Kingdom»-ի (Մեծ Բրիտանիա) փոխարեն գրել է «United Kingston»։
Իվանկայի սխալը դարձել է համացանցի ծաղրի առարկա ու օգտատերերը գրում են, որ Իվանկան շնորհավորել է Ջոնսոնին գոյություն չունեցող երկրի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Իվանկան, սակայն, որոշ ժամանակ անց հեռացրել է սխալներով գրված թվիթն ու արդեն շնորհավորել ճիշտ ուղղագրությամբ։
The marvellous thing about becoming the PM of the United Kingston, no matter how sincere or credulous, is that it is an Empire upon which the Sun will never set, especially having never existed in the first place. pic.twitter.com/OkeuRZu1by
— Count St Germain (@CountStGermain) July 23, 2019