ՀՅԴ-ն էլ կպայքարի Ստամբուլյան կոնվենցիայի դեմ
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի սպառնալիքները հանրության լայն շրջանակներին հասցնելու համար մեծացնելու է հանրային քննարկումների հնարավորությունը։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրենք, միանշանակ, չեն կարող անտարբեր լինել այդ օրակարգի շուրջ։
«Մեր համոզմամբ, Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն է և խաթարելու է ընտանիքի ինստիտուտը»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։
Նրա խոսքով, որպեսզի այս գիտակցումը հանրային համոզում դառնա, պետք է հանրային լայն շրջանակների հետ աշխատանք տանեն, ներկայացնեն դրա սպառնալիքները։
«Պետք է մարզերում աշխատանքներ տանենք, փորձենք այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր տեսակետներն այս հարցում, մեր համագործակցության եզրերը մեծացնենք»,- ասաց Լ. Գալստյանը։
Այն, որ այդ կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին, հակասում է նաև Հայաստանի Սահմանադրությանը։ Այս մասին բարձաձայնում է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ)»,- պնդում է Գևորգ Դանիելյանը։
Այս կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանում ի հայտ կգա վավերացված երրորդ սեռ։
Ի դեպ, ԵՄ անդամ Բուլղարիան ստորագրել է կոնվենցիան, սակայն չի վավերացրել, սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրել է, որ կոնվենցիան կենսաբանականից անկախ սոցիալական սեռ է սահմանում և հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը:
Ոչ միայն այն, որ այդ կոնվենցիան մի շարք վտանգներ է պարունակում ուղղված հենց ազգայինին, արդեն անվանումը՝ Ստամբուլյան, ծաղր է Եղեռնի զոհերի նկատմամբ։ Պարադոքս է՝ հայ ժողովրդի նկատմամբ անմարդկային բռնության գործադրած և այն չընդունող Թուրքիայում ստորագրվել է հենց բռնությունների դեմ կոնվենցիա։
Հարակից հրապարակումներ`
- javakhq.info. ՔՊ անդամը միացավ ստորագրահավաքին
- Քաղաքացիները հնարավորություն ունեն միանալ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին
- Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ
- «Կա՞ Հայաստանում կոնկրետ մի ավանդույթ, որը հանգեցնում է բռնության»
- Գևորգ Դանիելյան. Կոնվենցիան վավերացնելուց հետո պաշտոնական տեսակետն այլևս որևէ արժեք չի ունենում
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
- Էնֆիաջյան. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունել նաև երրորդ սեռի գոյությունը
- Ես դեմ եմ
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան