Լևոն Քոչարյան. Երևաց քննիչի փնթի աշխատանքն ու դատախազների փնթի վերահսկողությունը
«Դատարանի որոշմամբ բավարարված ենք։ Գտնում ենք, որ դատարանն օրինաչափ որոշում է կայացրել։ Բայց վերջնականապես բավարարված կլինենք այն ժամանակ, երբ այս մեկ տարվա ընթացքում թույլ տրված բոլոր խախտումները կվերացվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո։
Երկրորդ նախագահի որդու խոսքով, դատական նիստի ընթացքում ակնհայտ դարձավ քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, երևաց նաև դատախազների փնթի վերահսկողությունը։
«Երբ մենք մեկ տարի առաջ դրա մասին բարձրաձայնում էինք, ինչ-որ մարդիկ լավ չէին պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Այսօր ակնհայտ է դառնում այն ապօրինությունների շարքը, որն արվել է»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշում է, որ անհիմն կերպով կալանք են դրել նաև իր և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի հաշիվների վրա, բողոքարկումից հետ հանվել է միայն իր հաշիվների վրա դրված կալանքը։
«Փաստորեն 4-5 ամիս նույնիսկ իմ գույքն ու հաշիվներն են եղել բացարձակ ապօրինի կալանքի տակ։ Հիմնավորում են այսպես, այն, ինչ դուք ունեք, չենք հավատում, որ ձերն է, Ռոբերտ Քոչարյանինն է։ Բայց փաստորեն մենք տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ էլ կապված ապօրինի որոշում է եղել»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, այս պահին ինքը ֆինանսական խնդիրներ չունի։
Լևոն Քոչարյանի խոսքով, ինքը շաբաթը մեկ անգամ տեսակցում է կալանավորված հոր հետ, ավելի շատ խոսում են անձնական հարցերի մասին, քաղաքական որևէ ուղերձ իր միջոցով հայրը որևէ մեկին չի փոխանցում։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի այսօր
- Ռոբերտ Քոչարյան. Իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով
- Դատավոր Նիկողոսյան. Եթե քննիչը չունի պատկերացում, ուրեմն կալանք պետք է դնի ամե՞ն ինչի վրա
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին