Ռուբեն Վարդազարյան. Պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին սեպտեմբերի 4-ին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ դրանք որակել անհիմն, երբեմն զրպարտող։
«Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:
Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:
Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»,-նշել է նա տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ
- Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագահ
- Ռուբեն Վարդազարյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ԺՊ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան