Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
«Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Իջևանում, դիտվում է որպես անկարգություն և խուլիգանություն, որի հետևանքով իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։
«Բերման ենթարկված է եղել 29 հոգի, որոնցից ձերբակալվել է 13-ը և երկու օր առաջ կալանավորվել է 10 հոգի։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, որտեղ ներառված են այն մարդկանց անունները, որոնք այդ օրը խուլիգանություն են իրականացրել, մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- ասաց ոստիկանապետը։
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին՝ Օսիպյանն ասաց, որ պաշտոնապես հայտարարում է. «Ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ, այլևս թույլ չենք տալու, թե Իջևանում, թե հանրապետության այլ բնակավայրում չլինի այդ անթույլատրելի, արատավոր երևույթը։ Աշխատանքներ է տարվում՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատումներ կատարող մարդկանց թիկունքում: Ոստիկանությունն ունի տեսադաշտում անձանց, նրանց նկատմամբ իրականացվում է օպերատիվ աշխատանք: Անուններ այս պահին չեմ կարող տալ՝ գործի հանգամանքներից ելնելով»։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի
- «Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
- «top-news.am». Իջևանյան դեպքերը և Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը
- Իջևանում տեղի ունեցածի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 13 անձի
- Մարդու իրավունքների պաշտպանը Իջևանի իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
- Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին
- Սաթիկ Սեյրանյան. Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան