Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը. Ոստիկանապետ
«Վերջին շրջանում զգալի ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, սակայն դրանում միայն ոստիկանությանը մեղադրել, ճիշտ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նրա խոսքով՝ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ. «Խնդիրներից են վատ լուսավորություն, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևալը, եղանակային պայմաններ, տրանսպորտային միջոցների տեխնիկապես ոչ համապատասխան լինելը»։
Լրագրողի հարցին, թե ոստիկանությունը շարունակու՞մ է ասֆալտին փռելու իր գործողությունները, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը։ Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը։ Այն պահից, երբ խստացրել ենք մեր մոտեցումներ և դադարել հանդուրժող լինելն իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ՝ ՀՀ ավելի օրինապաշտ է դարձել»։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Եթե հանցագործ պիտի վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ. Արարատ Միրզոյան
- Սաղմոսավանի գյուղապետ. Երեխաները փողոցում ասֆալտի վրա են պարապմունքներ անում ու մեծ բեմերի են հասնում
- Էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան