Ռեկորդակիր «Bohemian Rhapsody»-ի նոր տարբերակը
Յութուբ վիդեոհոսթինգը ներկայացրել է Queen խմբի Bohemian Rhapsody տեսահոլովակի թարմացված տարբերակը, որը նախօրեին կարողացել էր հատել ռեկորդային՝ մեկ միլիարդ դիտումի շեմը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Յութուբի մամուլի ծառայությունից նշել են, որ նոր տարբերակն ավելի բարձր որակի է, ձայնն ավելի լավն է։ Տեսանյութը տեղադրվել է նույն էջում, դիտումների և «լայքերի» քանակը պահպանվել է։ Bohemian Rhapsody Queen-ի 1975 թ. «Գիշերն օպերայում» ալբոմից է, դարձել է ամենահին տեսահոլովակը, որը հասել է մեկ միլիարդ դիտումի։ Յութուբը նշել է, որ սա 1970-ականների ժամանակաշրջանի առաջին տեսահոլովակն է, որը օգտատերերի շրջանում նման ճանաչում է ձեռք բերել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան